
Հայաստանը մնաց 46-րդ հորիզոնականում
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային հերթական ցուցակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր 46-րդ տեղը: ցուցակը գլխավորում են աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները, 2-րդը հոլանդացիներն են, 3-րդը՝ գերմանացիները:
Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրցակիցներից լավագույն ցուցանիշն ունի Իտալիան՝ 9-րդ տեղ, Դանիան 11-րդն է, Չեխիան՝ 33-րդը, իսկ բուլղարներն (85) ու մալթացիները (155) զիջում են Հայաստանի ընտրանուն:
Մեր հարեւաններից Թուրքիան 28-րդն է, Իրանը՝ 45-րդը, վրացիները 74-րդ տեղում են, իսկ ադրբեջանցիները՝ 113:
Լուս.՝ Ավետիս Ղազանչյանի (uefa.com)
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել