HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախորդ' սեպտեմբերյան և դեկտեմբերյան նստաշրջանների ընթացքում կայացված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության խորհրդի բոլոր կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման և անցկացման, մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման գործում:

Նշելով, որ երևանյան նիստը բավականին հագեցած օրակարգ ունի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ կազմակերպությունում Հայաստանի բավականին արդյունավետ նախագահության շրջանում նշանակալի որոշումներ են կայացվել, որոնք լուրջ խթան կհաղորդեն կազմակերպության հետագա զարգացմանը: Նիկոլայ Բորդյուժան դրանց թվում նշել է հավաքական անվտանգության ռազմավարությունը, ահաբեկչության դեմ պայքարի լրացուցիչ միջոցների վերաբերյալ ծավալուն փաստաթուղթը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter