HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունն արժեցել է մոտ 64 միլիոն դրամ

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավելի «համեստ» է նշել Երևանի տոնը: Հոկտեմբերի 8-ին քաղաքի հիմնադրման 2798-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար հատկացվել է 64 միլիոն 200 հազար դրամ:

Քաղաքապետարանն ամեն տարի ավելի շքեղ է նշում քաղաքի տոնը՝ ծախսելով ահռելի ֆինանսական միջոցներ, սակայն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո փոփոխություն է կատարվել քաղաքի բյուջեում, և մշակութային միջոցառումների համար հատկացված գումարներն ուղղվել են ապրիլյան դեպքերի հետևանքով վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած, ինչպես նաև զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքներին օժանդակելու գործին:

Տոնակատարության համար հատկացված գումարի շրջանակում տեխնիկական մասի ապահովման ու ծրագրերի կազմակերպման համար քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Էյդիվիմեդիա Էս» ՍՊԸ-ի հետ: Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ չէ, որ նմանատիպ պայմանագրեր է կնքում այս ընկերության հետ:

Հիշեցնենք, որ այս տարվա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարության կազմակերպումը ևս «Էյդիվիմեդիա Էս» ՍՊԸ-ին էր վստահվել: Գլխավոր տոնածառի և չորս համերգային ծրագրերի համար հատկացվել էր 40 մլն 510 հազար դրամ:

Այս ընկերության միակ սեփականատերը երևանաբնակ Արմեն Աբրահամյանն է, որը նաև ընկերության տնօրենն է: Այն հիմնադրվել է 1996 թվականին և հիմնադիրների թվում է եղել նաև վաղամեռիկ Մարկ Սաղաթելյանը:

Էրեբունի-Երևան տոնակատարության համար հատկացված 64 միլիոն դրամի շրջանակներում Կիրովի անվան մանկական զբոսայգում անցկացվել են մանկական տոնական ծրագրեր, Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր: Իսկ Կոնսերվատորիայի հարակից այգում կազմակերպվել է դասական երաժշտության համերգ և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter