
Վահան Մարտիրոսյանի թանկարժեք մեքենաներն ու անշարժ գույքի հավաքածուն
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում հայտարարագրել է եւ՛ շարժական ու անշարժ գույք, եւ՛ 1 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող դրամական միջոցներ, եւ՛ բաժնեմաս ու շահաբաժին: Նորանշանակ նախարարը նաեւ փոխառություններ ունի:
Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
Նշենք, որ Վահան Մարտիրոսյանը մասնագիտությամբ ինժեներ-ռադիոտեխնիկ է: Աշխատանքային գործունեության ուղիղ կեսը՝ 16 տարի՝ 1984-2000թթ., Մարտիրոսյանն աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում: Նախ՝ որպես ինժեներ-կոնստրուկտոր, ապա՝ կոնստրուկտորային բյուրոյի պետ, այնուհետեւ՝ գլխավոր ինժեների տեղակալ: 2000-2006թթ. նա գլխավորել է «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ-ն, որից հետո նշանակվել «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր կոմերցիոն տնօրեն: 2012-2016թթ.՝ մինչեւ նախարարի պաշտոնը ստանձնելը, Մարտիրոսյանը եղել է «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, պահեստազորի սպա:
Լուսանկարը` ww.mtc.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել