
Իրադրությունը Արցախի սահմանին
Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1000 կրակոց: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարույթան մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:
«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` շարունակելով վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,- գրված է ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել