Գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Հայկ Ասլանյանը
Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ գլխավոր դատախազի տեղակալ է նշանակվել Հայկ Ջիվանի Ասլանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը:
Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Ասլանյանը արդարադատության առաջին դասի խորհրդական է:
Ծնվել է 1971թ-ին, Սևանում: Կրթություն է ստացել ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում, այնուհետև` Պետական կառավարման ակադեմիայում:
1994-1997թթ. Սևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, մինչև 1999թ-ը` ավագ քննիչ: Այնուհետև աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես ավագ քննիչ: 1999թ-ից աշխատել է զինվորական դատախազությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ, դատախազ, ավագ դատախազ, իսկ 2011թ-ից` գլխավոր դատախազությունում:
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել