HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ՀՀԿ-ի կեղծ դատախազը. «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտնում է, որ հոկտեմբերի 10-ին, Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյան ազգանունով մի քաղաքացի մոտեցել է կուսակցության ավագանու անդամ Միհրան Քոչարյանին և ներկայանալով որպես դատախազության ներկայացուցիչ՝ սպառնացել է վերջինիս: Ավելի ուշ, ՀՀ գլխավոր դատախազությունը հերքել էր այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման ազգանունով դատախազ չի աշխատում ՀՀ Լոռու մարզի դատախազությունում: Կուսակցությունը հայտնում է, որ պարզել է ավագանու անդամին սպառնացած անձի ինքնությունը:

«Վերջինս Արսեն Ասրյան անուն ազգանունով մի քաղաքացի է, ով նիստի ընթացքում մոտեցել է Միհրան Քոչարյանին և հարցրել՝ արդյոք նա բաց է քվեարկել: Դրական պատասխան ստանալուց հետո Ասրյանը ասել է Քոչարյանին. «...դու ինձ լիքը հարցերի պետք ա պատասխանես, կգաս իմ կաբինետ կպատասխանես, մենք դեռ երկար բաներ ունենք իրար հետ խոսալու»: Ի պատասխան, Միհրան Քոչարյանը հարցրել է Ասրյանին, թե արդյոք նա դատախազությունից է և ինքը պետք է դատախազությու՞ն ներկայանա, ինչին Արսեն Ասրյանը պատասխանել է՝ այո:

Արսեն Ասրյանի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Հանրապետական Կուսակցության և Մամիկոն Ասլանյանի համակիրն է: Ակնհայտ է, որ Վանաձորի ավագանու նիստի ժամանակ Ասրյանի գործողությունները միտված են եղել ահաբեկելու Լուսավոր Հայաստան կուսակցության ավագանու անդամին, ինչը լիովին համահունչ է Հանրապետական կուսակցության ձեռագրին: Ահա այսպիսի ահաբեկչական մեթոդներով ՀՀԿ-ն Վանաձորում տարավ իր կեղծ հաղթանակը և բացեց Վանաձորի նոր էջը, որը ոչնչով չի տարբերվում հնից»,- գրված է «Լուսավոր Հայաստան»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter