
Հրաչյա Ռոստոմյան. «Ծախսված գումարների ՕԳԳ-ն պետք է ուսումնասիրվի»
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի փոխանցմամբ՝ սպորտի վիճակի փոփոխության, բարելավման համար քննարկումներ են սկսվելու, սակայն թե ինչ քննարկումներ են դրանք լինելու, առավել ուշ կմանրամասնի։
Նախարարն առանձնացնում է ֆուտբոլային քննարկումները` նշելով, որ կհրավիրվեն ֆուտբոլի մասնագետներ, ովքեր կքննարկեն ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։
Վարչապետի` սպորտի ոլորտը ուսումնասիրելու, գումարներ վերաբաշխելու դիտարկման մասին Ռոստոմյանը ասում է, որ կան հասարակական կազմակերպություններ, որոնց ֆինանսավորման արդյունավետությունը պետք է ուսումնասիրվի։
Նախարարը որպես միջոցների տնտեսում է դիտարկում մարզադահլիճ չունեցող մարզադպրոցների խոշորացումը և վերախմբավորումը։
Ռոստոմյանը դեռ չի կարողանում նշել, թե արդյոք ՀԿ-ներին ֆինանսական հատկացումներում չարաշահումներ եղել են, թե ոչ, քանի որ ուսումնասիրման կարիք կա։ Սակայն շեշտում է, որ այս պահին ծախսված գումարների օգտակար գործողության գործակիցը պետք է ուսումնասիրվի. ըստ նրա` կան ՊՈԱԿ-ներ, որոնց կատարած ծրագրերը կրկնվում են։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցների հատկացման մասին Ռոստոմյանը հավաստիացնում է, որ նրա անձնական միջոցներով 2006 թվականից մեծ սպորտում մեծ ներդրումներ են արձանագրվել, և գրանցված բարձր արդյունքները նաև դրա արդյունքն են։
Մեկնաբանել