HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արտեմ Ասատրյան. «Այսօր ունենք նվազագույնի հասցված ռիսկերով համակարգ»

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հավաստիացնում է, որ կառավարության  նիստին ներկայացված՝ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու, հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության օրենքի նախագծերը քննարկման փուլում են։

Դրանց հաստատման գործընթացում նախարարը ձգձգում չի նկատում և նշում է, որ ցանկացած ծրագիր ենթադրում է համապատասխան միջոցներ և ռեսուրսներ, որն էլ քննարկվում է 2017 թվականի բյուջեի նախագծի շրջանակում։ Ըստ նախարարի՝ այս ընթացքում այդ նախագծերի վերաբերյալ բազմաթիվ մոտեցումներ և քննարկումներ են եղել, այժմ էլ աշխատանքները շարունակվում են։

«Բազմաթիվ գերատեսչութուններ և նախարարություններ են ընդգրկվում այնպիսի ծրագրերի քննարկումների շրջանակներում, որոնք վերաբերում են ոչ միայն մեկ լիազոր մարմնի գործառույթներին։ Սա ևս աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է նախարարը։

Ըստ Արտեմ Ասատրյանի՝ սոցիալապես անապահով ընտանիքների՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման որոշման քննարկումները ևս ընթացքի մեջ են։ Ասատրյանի խոսքով՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում նախարարությունը այդ հարցի վերաբերյալ կոնկրետացված մոտեցումներ կներկայացնի։ Նախարարության ունեցած տվյալներով` Հայաստանում անապահովության գնահատման համակարգում հաշվառված են շուրջ 131 հզ. ընտանիքներ։

Նախարարը նաև վարչապետից հանձնարարական է ստացել թոշակի և նպաստի ստացման ընթացակարգերը պարզեցնելու մասով, որով քաղաքացիները հնարավորինս մատչելի ձևով կօգտվեն ծառայություններից։ Կարեն Կարապետյանը նաև առցանց ծառայությունների հնարավորությունների ընդլայնման հանձնարական է տվել, որի ուղղությամբ, ըստ Ասատրյանի, նախապատրաստական բավականին շատ աշխատանքեր են իրականացվել, որոնք առաջիկայում կներկայացվեն։

«Այսօր ունենք նվազագույնի հասցված ռիսկերով համակարգ, որի շրջանականերում մեր առաջնահերությունները կդառանան մեր քաղաքացիներին առավել մատչելի և որակյալ ծառայությունների մատուցումը»,- հավելել է նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter