«Հայկական ժամանակ». Ծառուկյանի տարեդարձն ու ներքաղաքական «ռազբորկան»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ չի հերքել թերթի տեղեկությունը, որ Ծառուկյանն իր ծննդյան օրն անցկացնելու է Դուբայում: «Հավանական է, որ Դուբայում նշի ընտանիքի հետ»,- ասել է խոսնակը:
Նոյեմբերի 25-ին լրանում է ԲՀԿ առաջնորդի 55 ամյակը: Ուշագրավ է, որ այս օրերին Դուբայում է գտնվում նաև ԱԺ այլևս նախկին նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը: Ըստ մամուլի հրապարակումների, Դուբայում է նաև Տաշիրի (Կալուգայի) Սամվել Կարապետյանը, որը Ծառուկյանի և Աբրահամյանի երեխաների հարսանիքի քավորն է: Դուբայում են նաև Սամվել Ալեքսանյանը և Գագիկ Բեգլարյանը:
Իշխանական կուլիսներում, ըստ այդմ, խոսվում է, որ Դուբայում Ծառուկյանի ծննդի «քողի տակ» ներքաղաքական ռազբորկա է տեղի ունենալու, ինչը կազդի ներիշխանական հետագա զարգացումների վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել