Կառավարությունը հերթական արտոնությունն է տվել «Հիդրո Կորպորացիա» ընկերությանը
Կառավարության որոշմամբ «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այս մասին հայտնում է կառավարության կայքը:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Ներդրումների ծավալը կազմում է 4 150 000 000 ՀՀ դրամ, ծրագրի ընթացքում կստեղծվի 25 աշխատատեղ՝ 90 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով»,- գրված է կառավարության կայքում:
Հիշեցնենք, որ նույն ընկերությունը մոտ երեք ամիս առաջ նույնպես դիմել էր կառավարությանը՝ այս անգամ Թուրքիայից ներմուծվող 850 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ապակեմանրաթելային խողովակներ ներմուծելու համար վճարվելիք ավելացված արժեքի հարկը երեք տարով երկարաձգելու խնդրով: Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել էր հուլիսի 21-ի նիստում:
Մինչ այդ՝ հուլիսի 13-ին արդեն լրացել էր ընկերությանը տրված մեկ այլ արտոնության ժամկետը: 2013թ-ին կառավարությունը թույլատրել էր «Հիդրո Կորպորացիա»-ի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգումը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել