HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փոխնախարար. «Մինչ ուժի մեջ մտնելը` կվերանայենք հարկային նոր օրենսգիրքը»

Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ վերջերս «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված Սլովակիայից ներդրողների պատվիրակություն է ժամանել։ Դեռևս այդ ծրագրիր մանրամասները չեն քննարկել, սակայն էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացված բիզնես առաջարկությունը՝ հասկանալու համար, թե այն որքանով է իրատեսական, այնուհետ քննարկել դրա կիրառման հարցը։

Հարցին, թե օտարերկրյա ներդրողներին տրվող ինչ արտոնության մասին է հայտնել Սերժ Սարգսյանը, Տարասյանը պարզաբանել է, որ եթե ներդրողների կամ ներդրման չափի ավելացման հետ կապված ընդհանուր ուսումնասիրությունները դիտարկենք, ապա առաջին ուղղությունը ազատ տնտեսական գոտիներն են։ Ըստ նրա` դրանք խրախուսում են արտահանման ուղղված ներդրումները, բարձր տեխնոլոգիաների արտադրության համար այն բավարար հարթակ է, որպեսզի հարկերից ազատեն արտադրողին, որոնք  կիրականացնեն բարձր տեխնոլոգիաներով արտադրություն, կարտահանեն, ինչը կխրախուսի նաև արտահանման ուղղված քաղաքականության սկզբունքների կիրառմանը։ 

Տարասյանի խոսքով՝ հարկային նոր օրենսգրքի հետ կապված իրենց մտահագություններ են հասել և էկոնոմիկայի նախարարությունը այժմ կատարում է դրա վերլուծությունը՝ պարզելու, թե որ ուղղություններ են, որ կարող են տնտեսական աճին խոչընդոտող հանգամանք լինել։ Փոխնախարարի դիտարկմամբ՝ հարկային նոր օրենսգրքում արձանագրված սաղդակները, մասնավորապես՝ եկամտային հարկի կամ շահութաբաժինների լրացուցիչ հարկման պայմանը ընդունված է նաև միջազգային պրակտիկայում։

«Մինչ ուժի մեջ մտնելը` կվերանայենք հարկային նոր օրենսգիրքը։ Ունենք նման խնդիր, որ մինչ դրա ուժի մեջ մտնելը նայենք ամենաթույլ կետերը, որոնք դրանում կան և կարող են բացասաբար ազդել տնտեսության վրա։ Եթե հարկային նոր օրենսգիրքը կլինի համահունչ կառավարության նոր ծրագրին, ապա կթողնվի, եթե որոշակի փոփոխությունների կարիք կլինի, նոր նախաձեռնությամբ հանդես կգանք»,- հավելել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter