HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը և Տաջիկստանը կհամագործակցեն կապի և տեղեկատվայնացման բնագավառներում

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Տաջիկստանի կառավարությունների միջև կապի և տեղեկատվայնացման բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ հիմնավորման՝ համաձայնագիրը հնարավորություն կտա երկու երկրների միջև հաստատել միջկառավարական համագործակցություն և կառուցել փոխշահավետ հարաբերություններ` նպատակ ունենալով միավորել երկու երկրների ջանքերը տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և փոստային կապի ոլորտների զարգացման գործում:

«Համաձայնագիրը փոխշահավետ պայմաններով կերաշխավորի Հայաստանի և Տաջիկստանի տարածքներով հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային առաքումների և հատուկ կապի բոլոր տեսակների ազատ տարանցումը, ինչպես նաև հնարավորություն կտա գործարար կապեր հաստատել ոլորտում ներգրավված ընկերությունների և կազմակերպությունների հետ»,- հայտնում է կառավարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter