HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով». Կարեն Կարապետյան

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին համապատասխան որոշում: 

Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ տեխնիկական բնույթի մի քանի փոփոխությունների ընդհանուր գաղափարն այն է, որ կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումները, այդ թվում՝ Քաղաքաշինական պետական տեսչության, հիմնականում խոշորացվում են:

Կարեն Կարապետյանը կոմիտեի նախագահից հետաքրքրվել է՝ վերակազմավորման ընթացքում կրճատում արվում է, թե ոչ: Ի պատասխան Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ գոյություն ունեցող ստորաբաժանումները խոշորացվելու են, ինչի արդյունքում լինելու են կրճատումներ: Կարապետյանը, անդրադառնալով նախորդ նիստերից մեկում տրված հանձնարարականին, մեկ անգամ ևս հիշեցրել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց կառավարման կառուցվածքը վերանայելու վերաբերյալ:

«Օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատում բառով, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Պարզեցնում ենք կառավարումը՝ մեկ, կրճատում ենք՝ երկու: Ավելորդ կառույցներից, ՊՈԱԿ-ներից, ԾԻԳ-երից հրաժարվում ենք: ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք, կամ դրանցից հրաժարվում»,- ասել է գործադիրի ղեկավարը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter