HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արթուր Բաղդասարյանը և կոտրած տաշտակը

Թերթի տեղեկություններով` բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել (և դեռ ունենալու են) ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա` այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել և լինել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում:

Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել է իր քաղաքական կարիերան վտանգավոր վայրիվերումներից ապահովագրելու, ինչպես նաև պաշտոնի իմաստով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով:

Թերթի տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, և ԱԽՔ քարտուղարն այնտեղից վերադարձել է առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:

Շրջանառվող լուրերի համաձայն` սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար: Թե ինչպես դա կդրսևորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում` մեզ հայտնի չեն: Փոխարենը նկատենք` չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին` ակնարկելով, ոի իրենք` ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»: ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը և առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին:

Մեկնաբանություններ (1)

sergik
Artur Baghdasarjane qaghaqakan diak darzav 2008/t da bolorner giten , na zajner havaqez endimadir kezvazqi hamr ev miazav ishkhanutjunnerin , hima na diak e baris bun imastov ,isk diaknere chen karogh qaghaqakanutjan mej hamakirner unenal u irenziz vtang nerkajaznen, hima na uni miajn ir entaniqi andamneri zajnere , da nshanakum e vor na nujnisk gorziq ajlevs petq che!!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter