HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են ստացվել՝ Գյումրիում տեղակայված թիվ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Ալքեսանդր Ռուցկոյին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Ա.Ռուցկոյը 2016թ. հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը մասնակցել է խնջույքի իր ծառայակից ընկերների հետ, որի ժամանակ առաջացած վիճաբանության ընթացքում էլ նրան պատճառվել են մարմնական վնասվածքներ։ Տուժածը բժշկական օգնության է տեղափոխվել հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ թուլակողի ծակած-կտրած չթափանցող վերք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ վնասվածք»։

Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Միաժամանակ քննարկվում է քննչական ենթակայության հարցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter