Փաստաբան.«Վերաքննիչ դատարանում Պավլիկ Մանուկյանը հայտարարություն ունի անելու»
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի փաստաբանների՝ Մանուկյանի դատական նիստին գտնվելու միջնորդությունը։
Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ դատական նիստին ներկա գտնվելու ցանկությունը Մանուկյանին է եղել. «Վերաքննիչ դատարանում Պավլիկ Մանուկյանը հայտարարություն ունի անելու, սակայն թե ինչ հայտարարություն է, երկուշաբթի նա ինքը կհաղորդի»,- նշեց Բաղդասարյանը։
Պավլիկ Մանուկյանի մասկացությամբ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 18-ին։ Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է առաջին ատյանի դատարանի՝ Մանուկյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը։
Հիշեցնենք, որ Պավլիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել