HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Կընտրվի՞ ԱԺ նախագահ, թե՞ Սամվել Նիկոյանը կպաշտոնավարի որպես պաշտոնակատար

Անցնող երկուշաբթիից ի վեր Ազգային ժողովը չունի նախագահ, պաշտոնակատար է նշանակվել Սամվել Նիկոյանը, և առայժմ ոչ մի հանրապետական, առավել ևս ոչ մի այլկուսակցական չգիտի, թե ինչ վճիռ է կայացվելու` կընտրվի՞ ԱԺ նախագահ, թե՞ Սամվել Նիկոյանը կպաշտոնավարի որպես պաշտոնակատար:

 Ըստ էության, շատ քիչ ժամանակ է մնացել ԱԺ այս գումարման աշխատանքների ավարտին, մեկ հերթական` այս տարի դեկտեմբերի 5-ին, ևս երեքը` եկող տարի` փետրվար ամսից սկսած, և մինչև հունիսի մեկը: Սա` ըստ կանոնակարգի:

Այս պահին խոսվում է այն մասին, որ Սամվել Նիկոյանը ԱԺ նախագահ կընտրվի ոչ թե Ազգային ժողովի նոյեմբերի 28-ին սպասվող արտահերթ նիստում, այլ դեկտեմբերի 5-ի հերթական նիստում: Պատճառն այն է, որ արտահերթ նիստում կառավարության առաջարկով անկացվելու  և քննարկվելու է հարկային փաթեթը, իսկ ԱԺ նախագահի ընտրությունը զուտ խորհրդարանական գործընթաց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter