HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀԷՑ»-ը չի կատարում դատարանի վճիռը. քաղաքացին բողոք է ներկայացրել ՀՔԾ

Քաղաքացի Ռուբեն Հ.-ն հայտնել է արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Ռուբեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի մայիսի 4-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իր հայցը՝ պարտավորեցրել պատասխանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը՝ թիվ 369 էլեկտրաենթակայանը տեղափոխելու վերաբերյալ:

Ինքը կատարողական թերթն անձամբ ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության Կենտրոն և Նորք-Մարաշի բաժին, սակայն մինչ օրս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք դիտավորությամբ չեն կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter