HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ տրանսպորտի նախարարի կարծիքով՝ ավտոբուսի վթարը լուրջ ահազանգ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 14-ին ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին։ Ցավ հայտնելով հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսեթիայիում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ ՌԴ տրանսպորտի նախարարն ընդգծեց, որ ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Շնորհակալություն հայտնելով օգնության և զորակցության համար՝ Վ. Մարտիրոսյանը նշել է, որ այս պահին աշխատանքներ են տարվում վթարված ավտոբուսի ուղևորներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։

Նշվել է նաև, որ տեղում աշխատանքները կանոնակարգելու համար վթարի վայր են մեկնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալները։

Մ. Սոկոլովն ընդգծել է, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների ակտիվացման, Վերին Լարսի ճանապարհին առաջ եկող խնդիրների դեպքում՝ այլընտրանքային երթուղիների հնարավորությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter