HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տվյալներ՝ ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների վերաբերյալ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հյուսիսային Օսեթիայի առողջապահության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություններից ստացված վերջին տվյալներով՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Վլադիկավկազի 3 հիվանդանոցում է գտնվում 10 տուժած`  Նորիկ Աղրամանյանը (1950թ.) ստացել է ուղեղի ցնցում, Ժասմին Հարությունյանը (1949թ.)` նստատեղի ազդոսկրի կոտրվածք, Սեյրան Պողոսյանը (1990թ.)` ծնկոսկրերի կոտրվածք, գտնվում են Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում։

Հրանտ Բաղդասարյանը (1949թ., վիճակը` ծանր) և Ալան Սատինյանը  (1978թ., վիճակը` միջին ծանրության) բուժվում են  Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։

Վլադիկավկազի մանկական հանրապետական կլինիկական հիվանդանոցում այժմ բուժվում է 5 երեխա։ Նրանցից  Դիանա Դավթյանի ( 2005թ.) վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստացել է ծնոտի վնասվածք։ Իսկ Պավել Պալուխինի (2001թ.), Ալեքսեյ Ռոսամախինի (2000թ.), Ալեքսանդր Գալատովի (2000թ.)  և Անդրեյ Լազուկինի (2006թ.) վիճակը գնահատվում է ծանր։

Աշխատանքները տեղում կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը ՌԴ-ում ապահովում է կապը և համակարգում աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter