HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվա-Երեւան ճանապարհին վթարված ավտոբուսի ուղեւորները երեկոյան Երեւան կժամանեն

ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած  ուղեւորները հատուկ չվերթով վերադառնում են Երեւան։ Նույն օդանավով Երեւան է տեղափոխվում նաեւ վթարի հետեւանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Այս մասին հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Երեւանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղեւորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահում:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կարգադրությամբ` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի եւ աշխատակիցների հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական եւ տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Հյուսիսային Օսեթիայից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter