HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորները վերադարձան Երևան

Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներին Բիսլանից հատուկ չվերթով Երեւան տեղափոխող ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում են Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նրանց  դիմավորեցին հարազատներն ու մտերիմները։ Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղեւորներին դիմավորելու էր եկել նաեւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծեց, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղեւորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Վթարից տուժած այն ուղեւորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվեցին  իրենց բնակավայրեր։

Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղեւորները  շտապ օգնության մեքենաներով  տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter