HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տիգրան Սարգսյանը` ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ստորագրման սպասումների ու նավթամթերքի ընդհանուր շուկայի հիմքերի մասին

«Մենք անում ենք հնարավորինս, որ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն այս տարվա (2016թ.) դեկտեմբերի հանդիպմանը ստորագրեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը»,- այս մասին այսօր` Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բացմանը հայտարարեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա` այդ օրենսգիրքը կդառնա միության տարածքում արտաքին տնտեսական գործունեության կանոնները թելադրող միակ փաստաթուղթը։  Այն կօգնի բիզնես ծրագրերին ոչ միայն միության ներսում, այլև՝ դրա սահմաններից դուրս։ «Եվրասիական տնտեսական միությունը հարմարավետ հարթակ է դառնում բիզնես-կոոպերացիաների համագործակցության զարգացման համար»,-ասաց նա;

Տիգրան Սարգսյանի խոսքով` օրենսգրքը մշակողները ցանկանում են, որ դրանում առավելագույնս հաշվի առնվեն մասնավոր հատվածի շահերը։

Բայցի այդ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահը խոսեց նաև ԵԱՏՄ տարածքում ծառայությունների մատուցման, ապարանքների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժերի կարևորության մասին։ «Դա  նոր հնարավորություն է տալիս ավելի ակտիվանցնել տնտեսական հարաբերությունները  միության ներսում»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը։

Նա նաև հավելեց, որ այսօր ԵԱՏՄ-ում նավթի,  նավթամքերքի ու գազի ընդհանուր շուկա կառուցելու հիմքերն են դրվում։  Նրա խոսքով՝ դրանով զբաղվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։  Իսկ մինչև այս տարվա ավարտը պետք է գործարկվեն դեղորայքի ու բուժսարքավորումների ընդհանուր շուկաները։

Հիշեցնենք, որ հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նպատակն է ի հայտ բերել պոտենցիալ գործընկերների, որոնք հետաքրքրված են արտադրանքի ու ապրանքների արտահանման, ներդրումների և այլ համատեղ նախագծերի իրականացման գործում համագործակցելու ուղղությամբ:

Իսկ Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: ԵԳՄՀ նպատակն է նպաստել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter