HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Գագիկ Եղիազարյանի փաստաբանների՝ կալանքը երկարաձգելու որոշման բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի փաստաբանների՝ առաջին ատյանի՝ կալանքը երկարաձգելու որոշման բողոքը։

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Եղիազարյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը՝ դեռևս դատարանի որոշումը չեն ստացել, այդ պատճառով տեղյակ չեն, թե մերժման հիմքում ինչ հանգամանքներ են դրվել։ Գյուրջյանը բողոքի մերժման, Եղիազարյանի կալանավորման, կալանքը երկարացնելու որոշումներում փաստական ապացույցներ չի տեսնում։

Փաստաբանները դատականի նիստին դատավորին հայտնել են, որ ինքնաբացարկի հիմքեր են տեսնում, քանի որ նա «Սասնա ծռեր» խմբի այլ անդամների կալանքի գործով ևս նախագահել է նիստը, սակայն նրա՝ ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել՝ իմաստազուրկ և անարդյունք համարելով։

Գյուրջյանը ևս գործով այլ փաստաբանների հետ համակարծիք է, որ այս պահին գործերը քննվում են ոչ թե իրավական․ այլ քաղաքական հարթությունում։ Նշում է՝ առաջադրված մեղադրանքներից որևէ մեկը ապացույցներով չի փաստարկվում,այդ պատճառով՝ նրանց անազատության մեջ պահվելու հանգամանքը անհիմն է որակում։

Հիշեցնենք, որ Գագիկ Եղիազարյանը մեղադրվում է Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter