HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գահերի խաղը» հայտնի սերիալը Իռլանդիային 206 միլիոն դոլար եկամուտ է բերել

«Գահերի խաղը» (Game of Thrones) սերիալը հայտնի է գրեթե բոլորին, նույնիսկ այն մարդկանց, որոնք բացարձակ հեռու են արևմտյան սերիալներից: Այս սերիալային հսկան ոչ միայն ամեն տարի ստանում է հեղինակավոր մրցանակներ, այլ նաև միլիոնավոր դոլարների հասնող եկամուտ է բերում կինոընկերություններին:

«Գահերի խաղի» նկարահանումները եկամուտ են բերում ոչ միայն հեռուստասերիալի թիմին, այլև ամբողջ Հյուսիսային Իռլանդիային: Northern Ireland Screen-ի հաշվարկների համաձայն` 2010 թվականից միչև հիմա հեռուստասերիալը 206 միլիոն դոլար եկամուտ է բերել Իռլանդիային:

«Գահերի խաղի» հեռուստասերիալի բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Հյուսիսային Իռլանդիայում: Իռլանդիայում է գտնվում սերիալի ամենակարևոր ամրոցը` Վինտերֆելը, որը իրականում Որդ (Ward) ամրոցն է:

206 միլիոնը տպավորիչ գումար է, այն գոյացել է մի քանի աղբյուրներից` կոնկրետ վայրերում նկարահանումներ իրականացնելու համար տրվող վարձ, առանձին կառույցների վարձակալությունների գումար և զբոսաշրջիկների կողմից ծախսվող գումարներ, որոնք գալիս են Հյուսիսային Իռլանդիա իրենց սիրելի սերիալում նկարահանվող կառույցները և լանդշաֆտը տեսնելու համար:

«Գահերի խաղը» հարստացրել է ոչ միայն Իռլանդիայի գանձարանը, այլ նաև բազմաթիվ քաղաքացիների, մոտավորապես 2800 մարդ աշխատել է սերիալի հետ կապված աշխատանքներում: Այս հաշվարկները վերջին 6 տարիների համար են, սակայն նախքան սերիալի ստեղծումը ևս երկու տարի ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվել: Northern Ireland Screen–ի հաշվարկների համաձայն` այդ երկու տարվա ընթացքում ևս 25 միլիոն դոլար մտել է Իռլանդիայի տնտեսություն:

Հարկ է նշել , որ հեռուստասերիալը նկարահանվել է Զորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» (Song of Ice and Fire) գրքի հիման վրա:

Հեռուստասերիալի նկարահանումները դրական ազդեցություն են թողել նաև Խորվաթիայի հնագույն Դուբրովնիկ քաղաքի վրա: Այնտեղ նույնպես բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվել և զգալի աճել է զբոսաշրջիկների հոսքը։

Դուբրովնիկ քաղաքի քաղաքապետ Անդրո Վլախուսիչը հարցազրույցներից մեկում ասել է․ «Ես հույս ունեմ, որ «Գահերի խաղը» նույն ազդեցությունը կունենա Դուբրովնիկի վրա, ինչպես «Մատանիների տիրակալը»` Նոր Զելանդիայի վրա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter