Պատահար Թումանյան-Մաշտոց խաչմերուկում
Այսօր՝ վաղ առավոտյան, ժամը 5-ի սահմաններում, մայրաքաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և «Լիաստղ» տաքսի ծառայությանը պատկանող «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վթարի հետևանքով «Մերսեդես»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել