Այսօր մեկնարկում է «Հեռուստամարաթոն 2011»-ը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի այսօր՝ նոյեմբերի 24-ին` երեկոյան 8-ին, եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով:
Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հ1, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով: Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետեւել Հիմնադրամի http://www.armeniafund.org կայքի միջոցով:
Այս տարի նվիրատվությունները կիրականացվեն հետեւյալ ձեւերով.
- Այցելելով գործադիր վարչություն /Կառավարության շենք 3, 2-րդ հարկ/ կամ զանգահարելով հետեյալ հեռախոսահամարներին,
52 15 05 56 01 06 52 64 74
- Այցելելով Հայփոստի բաժանմունքներ մայրաքաղաքում եւ մարզերում,
- SMS նվիրատվությունների միջոցով.
Հայաստանում գործող երեք բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով իրենց անուն ազգանունը կամ դատարկ հաղորդագրություն` կնվիրաբերեն 500 դրամ: Ռուսաստանյան բջջային օպերատորների բաժանորդները 7733 հեռախոսահամարին ուղարկելով Jur բառը` կնվիրաբերեն 10 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- քարտային փոխանցումներ 52 64 74 հեռախոսահամարին /Visa, MasterCard, ArCa, American Express, Discover, Diners Club international/
- բանկային փոխանցումներ կատարելով hամապատասխան հաշվեհամարներին, որոնք կտրամադրվեն գործադիր վարչության կողմից ցանկացած օր,
- online նվիրատվություն donate.himnadram.org
Տեղեկացնում ենք, որ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի կեսերին:
Հեռուստամարաթոնի ընթացքում կհայտարարվեն տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում եւ Արցախում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված, որպես Հիմնադրամի 2011թ. ռազմավարական ծրագիր:
Դեկտեմբերի երկրորդ կեսին Հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվի hեռուստամարաթոնը, եւ գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կպատասխանի լրագրողների հարցերին:
Հեռուստամարաթոն 2011-ի հովանավորներն են`
գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ,
հեռարձակման հովանավոր` Հայբիզնեսբանկ,
ինֆորմացիոն հովանավոր` «Երեւան» ամսագիր,
հովանավորներ` Ամերիաբանկ, Արդշինինվեստբանկ,
Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկ, Արցախբանկ, Յունիբանկ,
ինչպես նաեւ Հայփոստ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել