
35 ափսե. Ջիլ Բաթընի նկարներն ափսեի վրա
Բրիտանուհի հայտնի նկարչուհի Ջիլ Բաթընը (Jill Button) նկարել է կերամիկե ափսեների վրա` պատկերելով հայտնի մարկիզուհի Կազաթի (Casati) դիմանկարը, իսկ պատվիրատուն մոդայիկ դիզայներ Դրայս Նոթն (Dries Noten) է:
Ջիլ Բաթընը, մեկնաբանելով իր աշխատանքը, նշել է. «Մարկիզուհու կերպարը հանդիսանում է Վեն Նոթնի աշնանային հավաքածուի շարունակությունը»: Կազաթիի դիմանկարը սև և սպիտակ երանգով 35 տարբերակներով պատկերվել է ափսեների վրա:
Բաթընը խոստովանել է, որ առաջին անգամ է աշխատում կերամիկայի հետ, այն պահանջում է ամբողջովին այլ մոտեցում, որը լիովին տարբերվում է թանաքով թղթի վրա աշխատելուց: Արդյունքում Կազաթիի դիմանկարներն ավելի արտահայտիչ ստացվեցին, քան թղթի վրա: Նկարչուհու աշխատանքներից մի քանիսը ընդգրկվել են սեպտեմբերին լույս տեսած The Book of Dries Van Noten-ի ամսագրում:
Մեկնաբանել