HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Արտակարգ իրավիճակների նախարարությունըհայտնում է, որ հոկտեմբերի 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզեր և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հանրապետության տարածքում՝

Հոկտեմբերի 16-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-19-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: Հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter