HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արտահերթ ռեժիմով քննարկվելու են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Ազգային ժողովում արտահերթ ռեժիմով այսօր քննարկվելու է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Այն քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ կիրառված նոր Ընտրական օրենսգիրքը ցույց տվեց, թե ինչ բացեր ունի օրենքը: Նա զարմացավ, թե ինչու է հենց արտահերթ ռեժիմով քննարկվում նախագիծը, երբ բավականաչափ ժամանակ կա և հանգիստ պայմաններում կարելի է քննարկել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ կփորձեն խոսել կառավարության հետ, քանի որ օրակարգը կառավարությանն է:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ պետաիրավական հանձնաժողովն այսօր նիստ է գումարել և միաձայն դրական կարծիք է հայտնել նախագծի վերաբերյալ: Բացի այդ, ըստ նրա, նախագիծը անցել է քննարկման փուլեր և հապճեպ չի ներկայացվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter