HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ. «Հայաստանում առկա «Hipp» ընկերության հատիկային նախաճաշերն անվտանգ են»

Օրեր առաջ լուր էինք հրապարակել այն մասին, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր: «Hipp»-ի պաշտոնական ներկայացուցիչը «Հետքին» պարզաբանել էր, որ «այդ տեսականին Հայաստան ընդհանրապես չի ներկրվում»: Այսօր այդ առնչությամբ պարզաբանում է տվել նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայությունը: 

«Օրերս տեղեկատվություն էր տարածվել, որ մանկական սննդի գերմանական արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը, քանի որ դրանցում հայտնաբերվել են մետաղական լարեր: Մասնավորապես, հետ են կանչվել Hipp Organic հատիկային նախաճաշերը՝ 140 գրամ, ժամկետային մակնշմամբ՝ 19.01-03.03.2017 և արտադրանքի հետևյալ համարներով՝ L190416 / L020616 / L200417 / L030616»: Տեղեկացնում ենք, որ խնդիր առաջացրած Hipp Organic-ի նշված արտադրատեսակից և խմբաքանակից Հայաստանի Հանրապետության տարածք չի ներմուծվել»,- ասված է ՍԱՊԾ տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter