Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է թույլ անձրեւ
Հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ խորհուրդ տալիս վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւանում հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել