HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ ներքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, ով Հայաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի17-րդ նիստին մասնակցելու նպատակով: 

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը, այդ համատեքստում նաև՝ ՀՀ ոստիկանության և ՌԴ ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի ձևաչափով Երևանում անցկացվող հերթական հանդիպումը: 

Ընդգծելով, որ Հայաստանը կարևոր նշանակություն է տալիս անվտանգության ապահովման և կազմակերպված հանցավորության տարբեր դրսևորումներին հակազդեցության հարցերին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է այդ ուղղությամբ ջանքերի համատեղումը, մասնագիտական պարբերական հանդիպումները: Աշխարհում օրեցօր մեծացող ահաբեկչության վտանգը, զենքի մաքսանենգությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը և հանցավորության այլ դրսևորումներ, ըստ Նախագահ Սարգսյանի, անվտանգությանն ուղղված լրջագույն մարտահրավերներ են, որոնց հակազդեցության նպատակով անհրաժեշտ է շարունակական փոխգործակցություն: 

ՌԴ ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի հերթական նիստը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար և նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ռազմավարական դաշնակից երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պարտավորեցնում են մասնագիտական ոլորտում խորացնել համագործակցությունը՝ աշխատելով փոխվստահության և անկեղծ մթնոլորտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter