HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն

Անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն

 

Զինված ուժերի պատրաստության 2016թ. պլանի համաձայն` 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հենքի վրա հոկտեմբերի 10-14-ը անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ զորավարժության սցենարով նախատեսված ուսումնամարտակական գործողություններին ներգրավված ստորաբաժանումներն առաջադրված խնդիրներն իրականացրել են մարտականին առավելագույնս մոտեցված իրադրության պայմաններում: 

Զորավարժության ընթացքում խաղարկվել են նաև շարք մարտավարական կարևորության, ստորաբաժանումների մարտի վարման ունակությունների, փոխգործակցելիության բարձրացման, կրակային խոցման փորձարարական և հետազոտական նոր դրվագներ:

Գնդային զորավարժության նպատակներն էին ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը, պաշտպանական և հակահարձակողական գործողությունների վարման ընթացքում ստորաբաժանումների մարտական ներդաշնակման, անձնակազմի դաշտային վարժվածության և բարդ պայմաններում գործելու ունակությունների կատարելագործումը:

Զորավարժության ընթացքում կատարելագործվել են նաև ստորաբաժանումների հրամանատարների հմտությունները պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման, հակագրոհի կազմակերպման ու կրակի կառավարման ուղղությամբ:

Ամփոփելով և վելուծելով զորավարժության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն արձանագրել է, որ առաջադրված և զորավարժության պլանով նախատեսված բոլոր խնդիրներն իրականացվել են հաջողությամբ և ներգրավված ստորաբաժանումներն ունեն մարտունակության բարձր աստիճան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter