
Լոռու մարզի դատախազը հանձնարարել է ստուգել «Հետքի» հրապարակման հանգամանքները
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2011թ. նոյեմբերի 19-ին «Հետքում» հրապարակված «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ Լոռու մարզի դատախազը համապատասխան մարմիններին հանձնարարել է ստուգել հոդվածում նշվող հանգամանքները:
Մասնավորապես` ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա. Հարությունյանին հանձնարարվել է ստուգել վերը նշված հանգամանքները:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա. Համբարյանին հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ: Իսկ հոդվածում նշված հանգամանքերը հիմնավորելու դեպքում հիշյալ տարածքը սպասարկող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ իրականացնել ծառայողական քննություն եւ արդյունքները տրամադրել վարույթն իրականացնողին:
Մեկնաբանել