HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրացվել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված հուշ երեկոյի կեղծ տոմսեր. տուժած քաղաքացիները կարող են դիմել քննչական կոմիտե

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում  քննվող քրեական գործով պարզվել է, որ մի խումբ անձինք իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:

Նախնական քննության տվյալներով՝ մի խումբ անձինք, չարաշահելով քաղաքացիների վստահությունը, իրացրել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, որը, իբր, պետք է տեղի ունենար Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ երկու տարբեր օրերի։ Մինչդեռ՝ թատրոնում նման երեկո նշված օրերին ընդհանրապես նախատեսված չի եղել։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ քաղաքացիներին իրացվել են չնախատեսված միջոցառման տոմսեր։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Վարույթն իրականացնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են  նշված գործողությունների հետևանքով և գնել են Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր, կոմիտեն խնդրում է դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին (հասցե` ՀՀ, քաղաք Երևան,Կոմիտասի 51ա) կամ զանգահարել 077 90 99 90 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter