
Օմբուդսմենը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) ղեկավարին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Դեբորա Գրիզերին: Այս մասին հայտնում է ՄԻՊ աշխատակամը, նշելով, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են օմբուդսմենի աշխատակազմի գործունեության ընդհանուր նկարագիրը, մարզային ստորաբաժանումների ընդլայնման ծրագրերը, ինչպես նաև միջազգային մի շարք կառույցների հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու հեռանկարները:
Քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման, փախստականների, երեխաների իրավունքների և գործարարների շահերի պաշտպանության հարցեր:
Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերն ու իրականացրած աշխատանքները, ինչպես նաև հայտնել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու և փոխգործակցելու իր պատրաստակամությունը:
Մեկնաբանել