HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամոթի պատը»` Հյուսիսային պողոտայում

Կանանց իրավունքների կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին` կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, կազմակերպում է բացօթյա մի ակցիա «Ամոթի պատ» խորագրով: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում (Աբովյան փողոցի կողմից) կտեղադրվի մի նկար, որի վրա պատկերված կլինի ամուսնու և կնոջ վիճաբանությունը, ինչի ականատեսն է լինում նրանց երեխան, իսկ անցորդներին հնարավորություն կընձեռվի փակել նկարը իրենց մեկնաբանություններով:

Մեկ ամիս առաջ նմանատիպ ակցիա կազմակերպվեց կենտրոնի կողմից, որը բավականին մեծ արձագանք գտավ թե հասարակության, թե մամուլի կողմից: Ակցիայից հետո կենտրոնի Ազգային Թեժ Գծին գրանցվեցին զանգեր ընտանեկան բռնության ենթարկված կանանց կողմից, ովքեր ստացան անվճար հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն: Նպատակ ունենք, կրկնելով ակցիան, հասնել առավել հաջողությունների:

Կենտրոնը  «Կկազմակերպի 16 օրյա տարբեր միջոցառումներ ընդդեմ գենդերային բռնության», այդ թվում` ընտանեկան բռնության վերաբերյալ ֆիլմի շնորհանդես, որը տեղի կունենա սույն թ.-ի դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ին, Երևանի Կամերային երաժշտության ազգային կենտրոնում և լուսանկարների ցուցահանդես «Երջանիկ ընտանիք» խորագրով, որը կանցկացվի Հայաստանի նկարիչների միությունում, սույն թվականի դեկտեմբերի 8-ից 9-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter