HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տվյալներ` ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին

Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարարությունից` ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցած վերջին տվյալներով` Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում բժշկական օգնություն ստացող Հայաստանի երկու քաղաքացու վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Այսօր Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից այս կլինիկա կտեղափոխվի մեր հայրենակիցներից ևս մեկը, ում մոտ նույնպես ախտորոշվել են բազմակի կոտրվածքներ։ Նրա վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության։

Չորրորդ տուժածին կատարվել է համակարգչային տոմոգրաֆիական  հետազոտություն, որի արդյունքում հերքվել է գանգուղեղային վնասվածքի առկայությունը։ Այժմ քննարկվում է նրա Հայաստան տեղափոխման հարցը։  Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter