Հանրապետության ճանապարհների որոշ հատվածներում խիտ մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է թույլ անձրև: Ապարանի, Արագածի, Սևանի, տարածաշրջաններում, Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղից դեպի Տաթև, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի շրջակա հատվածներում խիտ մառախուղ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները, ըստ պաշտոնական հաղորդագրության, բաց են։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել