HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերդոկի որդին հրաժարվել է The Sun և The Times թերթերը ղեկավարելուց

Ըստ Reuters-ի` մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդի Ջեյմս Մերդոկը դուրս է եկել The Sun, The Times և The Sunday Times թերթերը թողարկող երկու բրիտանական հրատարակիչների տնօրենների խորհրդից: Երկու ընկերություններն էլ News International հրատարակչության մի մասը են, որը վերահսկվում է Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corp մեդիակորպորացիայի կողմից: Միևնույն ժամանակ Ջեյմս Մերդոկը կպահպանի հենց նույն News International-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Ավելի վաղ News International-ը պատկանել է նաև News of The World-ին, որը Ջեյմս Մերդոկը փակել էր 2011 թվականի հուլիսին՝ կապված թերթի աշխատակիցների կողմից հեռախոսազանգերը լսելու մեղադրանքի հետ: Սկանդալային տաբլոիդի նկատմամբ սկսվել է հետաքննություն:

Հոր ընկերությունում որոշ կարևոր պաշտոններ զբաղեցնող Ջեյմս Մերդոկը մեկն էր նրանցից, ով բրիտանական խորհրդարանում «հեռախոսային սկանդալի» հետ կապված ցուցմունք էր տվել, որից հետո նորից այնտեղ էր կանչվել, քանի որ պատգամավորները կասկածել էին նրա խոսքերի անկեղծությանը:

Մերդոկը հերքում է, որ տեղեկացված է եղել իր թերթի լրագրողների աշխատանքային հակաիրավական մեթոդների մասին, սակայն թերթի աշխատակիցները հակառակն են պնդել:

Ավելի վաղ՝ նոյեմբերին, Ջեյմս Մերդոկը հայտնել է, որ The Sun թերթը նույնպես կարող է փակվել այն բանից հետո, երբ նույն թերթի աշխատակիցը ձերբակալվել է ոստիկաններին կաշառելու կասկածանքով: News International-ի լրագրողների կողմից ոստիկաններին կաշառելու և News of The World-ի հեռախոսազանգերի լսման գործերը տարվում են միմյանց զուգահեռ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter