HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբան.«Ոնց որ նախկին Կարոն չլինի»

Այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի հացադուլի 12-րդ օրն է։ Օրվա ընթացքում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը՝ ճնշման կորուստ է արձանագրվել, բայց այդ, նա այս օրերին կորցրել է ինը կիլոգրամ քաշ։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը քիչ առաջ է տեսակցել իր պաշտպանյալին։ Ասում է՝ առողջական վիճակը բավականին վատթարացել է, շատ թույլ  է, գրեթե չի կարողանում խոսել, ձայնը փոխվել է, դանդաղ է հաղորդակցվում։

«Ոնց որ նախկին Կարոն չլինի։ Խոսելիս երկար մտածում, նոր միտք է արտահայտում։ Պետք է շատ ճիգեր գործադրի, որպեսզի խոսակցության ժամանակ կարողանա նախկինի պես պատասխանել հարցերիս»,-նշում է նա։

Փաստաբանին տեղեկացրել են, որ Եղնուկյանին հակացուցված է հացադուլ հայտարարելը, քանի որ վերջին ամիսներին նախաինսուլտային վիճակի կանխարգելման դեմ բուժում է  ստացել, սակայն այժմ անգամ այդ դեղերը ընդունելուց է հրաժարվել։ Բժիշկները զգուշացրել են, որ նման պարագայում, ամեն պահ նրա մոտ կարող են ինսուլտի նախանշաններ հայտնաբերվել։

Հայրապետյանը Եղնուկյանին փոխանցել է ընտանիքի անդամների, գաղափարակիցների՝ հացադուլը դադարեցնելու խնդրանքը, սակայն Եղնուկյանը որևէ կերպ չի արձագանքել։

Փաստաբանը կարծում է՝ սա իր պաշտպանյալի ընտրած քաղաքական պայքարի ձևն է և, որ Եղնուկյանը իրեն համարում է քաղաքական հալածյալ, ում նկատմամբ իշխանությունները հաշվեհարդար են տեսնում։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հոկտեմբերի 7-ին, ազգային անվտանգության մեկուսարանում հինգ բողոք-պահանջներով հացադուլ է հայտարարել։ Նաև հավելենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օրենսգրքի 218 (պատանդ պահելուն օժանդակելը) և 219 հոդվածներով (զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակել):

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter