HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

News of the World-ի սկանդալային հետաքննության հեղինակը ճանաչվել է տարվա լրագրող

Լոնդոնյան արտասահմանյան մամուլի ասոցիացիայի (FPA) կայքը տեղեկացնում է, որ The Guardian թերթի լրագրող Նիկ Դեյվիսը ասոցիացիայի  կողմից ճանաչվել է տարվա լրագրող: FPA-ի մրցանակների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում, նոյեմբերի 22-ին:

Նիկ Դեյվիսը News of the World  տաբլոիդում հրապարակված հայտնի դեմքերի հեռախոսազանգերի մասին մի շարք հոդվածների հեղինակ է, որը հետագայում վերածվեց սկանդալի:

2009 թվականին հենց իր հրապարակած հոդվածից հետո է սկսվել այդ թերթի գործունեության հետաքննությունը, որի արդյունքում այն փակվել է: 2012 թվականի աշնանը լույս է տեսնելու Դեյվիսի գիրքը՝ նվիրված այդ սկանդալին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter