Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:
Կոտայքի մարզում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
09:30 Լրացում - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին, Ճամբարակ - Բերդ հատվածում և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել