Ադրբեջանական կողմը դիպուկահարից 103 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ
Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի սահմանին ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց:
Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահառ դիպուկահար հրացան (103 կրակոց):
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- հաղորդում է ԼՂՀ ՊՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել