
Կմեկնարկի «Արմպրոդէքսպո 2016» մասնագիտացված ցուցահանդեսը
Վաղը` հոկտեմբերի 21-ին, կմեկնարկի ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը:
Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանում արտադրվող սննդի լավագույն ապրանքատեսակները և վերամշակող արդյունաբերության ձեռքբերումները, ինչպես նաև ստեղծել անմիջական գործարար կապեր հայրենական արտադրողների և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների միջև, հայտնաբերել նոր շուկաներ, խթանել արտահանման գործընթացը:
«Արմպրոդէքսպոն» կտևի մինչև հոկտեմբերի 23-ը ներառյալ` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (հասցե՝ Հակոբ Հակոբյան 3) և բաց կլինի ամեն օր` մինչև ժամը 18:00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել