HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆՈՒՌ. Վիրտուալ դասընթաց ԼՂՀ ուսուցիչների համար

Ստեփանակերտում եւ Շուշիում արդեն մեկնարկել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար:

Ներկայումս անց է կացվում Կորպորասիոն Ամերիկայի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված են 160 ուսուցիչներ: Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաև ֆորումների տեսքով քննարկումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում գիտելիքները:

Այս փուլում ՆՈՒՌ-ի առաջնային նպատակը դասավանդողների վերապատրաստումն է` համակարգչի և ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու  մանկավարժական մեթոդի միջոցով:

Նախապատրաստման ամբողջ ծրագիրը` թե առկա և թե վիրտուալ, ավարտելուց և առաջարկված աշխատանքներում ակտիվորեն մասնակցելուց հետո ուսուցիչները պատրաստ կլինեն ստանալ համակարգիչը և իրենց դասերը  անց կացնել XO համակարգիչներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter