HY RU EN

Գրիշա Բալասանյան

Վարչապետը չի բացառում, որ պաշտոններում կնշանակի իր բարեկամներին

«Ես չեմ բացառում, որ երբևիցէ պաշտոնի կնշանակեմ իմ բարեկամին, բայց առայսօր մի բարեկամ չկա, որ նշանակել եմ: Եթե իմ գործընկերներին, ում որ ճանաչում եմ, իրենց էլ ասենք բարեկամ, ապա այո, ես նշանակում եմ այն մարդկանց՝ առաջին դեմքեր, ում վրա վստահ եմ: Բայց առայսօր մի բարեկամ չեմ նշանակել: Եթե գիտեք՝ հուշեք: Բայց չեմ բացառում՝ վաղը-մյուս օրը կնշանակեմ, եթե ինքն արժանի է»,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին:

Իսկ պատգամավորին հետաքրքրում էր, թե արդյոք վարչապետն իր բարեկամներին է նշանակում պաշտոններում, ինչի մասին մամուլը գրում է: