HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվել են մարդու իրավունքների մասին ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մրցույթի հաղթողները

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված` մարդու իրավունքների թեմայի շուրջ մրցույթի ժամանակ պարգևատրվեցին հաղթող ճանաչված վեց դպրոցականներ Երևանից:

Մոտ հիսուն աշակերտ Երևանի ութ դպրոցից մասնակցել է ինտերակտիվ խաղին, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և «Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ–ի կողմից` բարձրացնելու իրազեկությունը մարդու իրավունքների մասին` հիմնվելով պետական ​​կրթական ծրագրի վրա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը խրախուսեց երիտասարդներին ընդլայնել իրենց գիտելիքները մարդու իրավունքների մասին. «Կարևոր է, որ մարդու իրավունքների մասին ուսուցումն արդեն ընդգրկված է Հայաստանի դպրոցների ուսումնական ծրագրում: Մարդու իրավունքների կրթությունը մասնավորապես անդրադառնում է սոցիալական այն նպատակներին և գաղափարներին, որոնք կարևորում են բոլոր մարդկանց արժանապատվությունը և ուղղակիորեն նպաստում ազատության, խաղաղության և արդարության վրա հիմնված հասարակության կայացմանը», – դիմելով աշակերտներին` նա հավելեց. «Հուսով ենք, որ այսօրվա նախաձեռնությունը կոգեշնչի ձեզ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու մարդու իրավունքների մասին` խթանելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը»:

Բոլոր մասնակիցները ստացան վկայականներ, իսկ հաղթող թիմը պարգևատրվեց էլեկտրոնային գրքերով և գավաթներով:

«Ինտելեկտուալ խաղերի երևանյան ակումբ» ՀԿ–ի նախագահ Եվա Մախմուրյանը հավելեց. «Սա գերազանց հնարավորություն էր խրախուսելու ինտերակտիվ ուսուցում կարևոր թեմայի շուրջ»:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ողջունեցին նախաձեռնությունը: Նախքան միջոցառումը` դպրոցականներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և Սահմանադրական դատարան` ընդլայնելու իրենց գիտելիքները մարդու իրավունքների հաստատությունների և շրջանակների մասին:

Նախաձեռնությունը ԵԱՀԿ մարդու իրավունքների մասին իրազեկման խթանմանն ուղղված ջանքերի մաս է կազմում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter